Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության օրինագիծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության օրինագիծը։
«Սա շատ լավ օր է ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի համար, երբ մեր դաշնակիցներն ուժեղ են, մենք ուժեղ ենք։ Ստորագրելով այս օրենքը՝ ԱՄՆ-ը և ողջ աշխարհն ավելի ապահով կլինեն»,- ասել է Բայդենը։
Փաթեթը միավորում է չորս օրինագիծ, որոնք Ներկայացուցիչների պալատն ընդունել է որպես առանձին օրինագծեր անցյալ շաբաթ: Չորս օրինագծերից մեկը նախատեսում է Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնություն, իսկ երկրորդը՝ Իսրայելին 26 մլրդ դոլարի օգնություն։ Երրորդ օրինագիծը ներառում է 8,1 միլիարդ դոլարի հատկացում հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։ Ինչ վերաբերում է չորրորդ օրինագծին, ապա այն թույլ է տալիս արգելել Tik-Tok սոցիալական ցանցը, ինչպես նաև բռնագրավել ռուսական ակտիվները հօգուտ Ուկրաինայի և նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։