Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլլարի օգնության փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլլարի օգնության փաթեթը։
Ինչպես հայտնում է «Reuters»-ը, այդ գումարի զգալի մասը կուղղվի Ուկրաինայի ռազմական կարիքները հոգալուն։
Հիշեցնենք, որ Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլլար օգնություն հատկացնելու մասին օրինագծին։