Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը խստացնում է ԱՄՆ-ում զենքի վաճառքը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը խստացնում է ԱՄՆ-ում զենքի վաճառքը։
Հունիսի 23-ին Սենատի հավանությանն արժանացած օրինագիծն այսօր ստորագրել է Ջո Բայդենը։ Այն նախատեսում է 21 տարեկանից ցածր անձանց խիստ զննում նախքան զենք վաճառելը և հինգ տարով արգելում է հրազեն գնել ընտանեկան բռնության համար դատապարտված անձանց համար։
Բացի այդ, օրենքի համաձայն, 15 միլիարդ դոլար կհատկացվի քաղաքացիների հոգեկան առողջության ծառայությունների ֆինանսավորման և ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման համար, իսկ 750 միլիոն դոլար կտրամադրվի ճգնաժամային միջամտության ծրագրերի ֆինանսավորմանը։
«Այս օրենքը չի անում այն ամենը, ինչ ես ուզում եմ անել, բայց այն պարունակում է դրույթներ, որոնց ես երկար ժամանակ կոչ եմ արել, քանի որ դրանք կյանքեր են փրկում», – ասել է Բայդենը:
Հատկանշական է, որ օրենքի ստորագրումը տեղի է ունեցել վերջին շրջանում ԱՄՆ-ում հրազենի գործադրմամբ սպանությունների թվի աճի ֆոնին։ Մայիսին Տեխաս նահանգի Յուվալդե և Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքներում կրակոցների հետևանքով զոհվել է 31 մարդ: