Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը ֆինանսավորում է դաշնային ծրագրերը մինչև մարտի սկիզբը և կանխում կառավարության աշխատանքի դադարեցումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը հնարավորություն է տալիս խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից։ Այս տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հիմնվելով Սպիտակ տան վրա։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենի ստորագրած փաստաթուղթը նախատեսում է ֆինանսավորում տարբեր դաշնային ծրագրերի համար մինչեւ մարտի սկիզբ, այդ թվում՝ Պենտագոնի բյուջեն։
Հիշեցնենք, որ մինչ այդ համապատասխան օրենքը հավանության էր արժանացել նաեւ Սենատի Ներկայացուցիչների պալատի կողմից։
Սա արդեն երկրորդ անգամն է, որ ԱՄՆ-ում դաշնային ծրագրերի ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենք է ընդունվում։