Ջո Բայդենը ստորագրել է հրաման, որը ԱՄՆ-ում գտնվող պաղեստինցիներին պաշտպանում է արտաքսումից առաջիկա 18 ամիսների ընթացքում
Ջո Բայդենը ստորագրել է հրաման, որը ԱՄՆ-ում գտնվող պաղեստինցիներին պաշտպանում է արտաքսումից առաջիկա 18 ամիսների ընթացքում։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերս -ը։
Բայդենի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչն հայտնել է, որ այդ քայլը կազդի մոտ 6000 պաղեստինցիների վրա, ըստ հրատարակության:
Հայտարարության մեջ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչությունից և Իսրայելի ռազմական պատասխանից հետո Գազայում մարդասիրական իրավիճակը զգալիորեն վատթարացել է»:
Սալիվանը նշել է, որ Բայդենի քայլը պաղեստինցիներին «ժամանակավոր ապահով ապաստարան» կտա ԱՄՆ-ում։