Ջո Բայդենը ստորագրել է այսպես կոչված «Լենդ Լիզի» ակտը, որը կպարզեցնի Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացը

10:06, 10.05.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանության այսպես կոչված «Լենդ լիզի» ակտը: Համապատասխան տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Լենդ լիզի» ծրագիրը կհեշտացնի Ուկրաինային սպառազինության մատակարարման գործընթացը:

Ապրիլի 28-ին, ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է «Լենդ լիզի» ծրագիրը, որը Վաշինգտոնին թույլ կտա զենք փոխանցել Ուկրաինային ավելի արագ և արդյունավետ:

«Լենդ լիզի» ծրագիրը վերջին անգամ գործարկվել է Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Նմանատիպ