Ջո Բայդենը ստորագրել է 400 միլիոն դոլար արժողությամբ զենքի փոխանցման նոր փաթեթ Ուկրաինային

10:44, 09.07.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր ստորագրել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ զենքի փոխանցման նոր փաթեթ՝ ներառյալ չորս HIMARS հրետանային համակարգեր և զինամթերք։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ հավելյալ HIMARS-ների տեղափոխմամբ ընդհանուր թիվը կավելանա մինչև 12 միավոր։

«Ուկրաինական ուժերն այժմ հաջողությամբ գրոհում են ռուսական դիրքերը ուկրաինական տարածքում, ավելի խորը առաջնագծի հետևում և խաթարում են Ռուսաստանի կարողությունը՝ հրետանային գործողություն իրականացնելու համար», – ասել է պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։

Զենքի վերջին փաթեթը ներառում է նաև հաուբից տիպի հրետանային համակարգերի ավելի ճշգրիտ զինամթերք։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԱՄՆ-ը պաշտոնական Կիևին 7,3 միլիարդ դոլարի օգնության փաթեթ է տրամադրել:

Նմանատիպ