Ջո Բայդենը ստորագրել է 1,2 տրիլիոն դոլար բյուջեն և Կոնգրեսին կոչ է արել լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին

10:44, 24.03.2024
President Joe Biden speaks about his meeting with Alexei Navalny's widow Yulia Navalnaya and daughter Dasha, in San Francisco Thursday, Feb. 22, 2024. (AP Photo/Manuel Balce Ceneta)

President Joe Biden speaks about his meeting with Alexei Navalny's widow Yulia Navalnaya and daughter Dasha, in San Francisco Thursday, Feb. 22, 2024. (AP Photo/Manuel Balce Ceneta)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,2 տրիլիոն դոլար բյուջե և կոչ է արել Ներկայացուցիչների պալատին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։

«Ցանկանում եմ արձանագրել, որ Կոնգրեսի աշխատանքները չեն ավարտվել։ Ներկայացուցիչների պալատը պետք է երկկուսակցական օրինագիծ ընդունի լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ասում է, որ իր ստորագրած երկկուսակցական կառավարության ֆինանսավորման օրինագիծը կամրապնդի տնտեսությունը և ազգային անվտանգությունը:

«Այս համաձայնագիրը փոխզիջումային է, ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ