Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Անջեյ Դուդային և Դոնալդ Տուսկին

10:12, 13.03.2024

ԱՄՆ նախագահը հանդիպել է Լեհաստանի նախագահի և վարչապետի հետ:

Լրատվամիջոցների տեղեկություններով, Սպիտակ տուն առաջինը ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Իսկ մի քանի րոպեից, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Լեհաստանի պատվիրակության կազմում է նաեւ երկրի արտաքին գործերի նախարար Ռադիսլավ Սիկորսկին։

Հանդիպման սկզբում Ջո Բայդենը խոսել է Ուկրաինային հայտարարված ռազմական օգնության մասին։ Մյուս կողմից, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հերթական անգամ կրկնեց իր նախաձեռնությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի երեք տոկոսը ծախսեն պաշտպանության վրա։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումից հետո Դոնալդ Տուսկը կվերադառնա Լեհաստան, իսկ Անջեյ Դուդան հանդիպումները կշարունակի ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ից Լեհաստանի նախագահը կժամանի Բրյուսել, որտեղ կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։

Նմանատիպ