Ջո Բայդենը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Քիր Սթարմերի հետ
Ջո Բայդենը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Քիր Սթարմերի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Սպիտակ տան տարածած տեղեկատվության համաձայն՝ Բայդենը Սպիտակ տանը կհյուրընկալի Սթարմերին։

«Առաջնորդները կքննարկեն գլոբալ հարցերի լայն շրջանակ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանց թվում են Ուկրաինայի հաստատակամ աջակցության շարունակումը ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում, պատանդների ազատ արձակումը Գազայում պատերազմի ավարտի համար և հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը»,- ասվում է հայտարարության մեջ։