Ջո Բայդենը Նյու Յորքում հանդիպել է իր նախագահական արշավի դոնորների հետ
Ջո Բայդենը Նյու Յորքում հանդիպել է իր նախագահական արշավի դոնորների հետ

ԱՄՆ նախագահը Նյու Յորքում հանդիպել է իր նախագահական արշավի դոնորների հետ, հայտնում է «Bloomberg»-ը։

Հրատարակությունը գրում է, որ նախագահ Ջո Բայդենը կշարունակի մասնակցել ընտրություններին, քանի որ, ըստ նրա, չէր առաջադրվի, եթե հավատ չունենար հաղթանակի նկատմամբ։

«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունները բանավեճի վերաբերյալ։ Ես լավագույն երեկոն չեմ անցկացրել»,- ասել է Բայդենը։

Ինչպես «Bloomberg»-ին հայտնել է անանուն աղբյուրը, դոնորներից ոչ մեկը չի հրաժարվել Բայդենի հետ հանդիպելուց։