Ջո Բայդենը ներողություն է խնդրել Վոլոդիմիր Զելենսկիից օգնության փաթեթի հետաձգման համար
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։
Բայդենը ներողություն է խնդրել ուկրաինացի գործընկերոջից՝ ռազմական օգնության նոր փաթեթի առաքումը հետաձգելու համար։
«Ես ցավում եմ այն շաբաթների համար, երբ ես չգիտեի, թե ինչ է լինելու ֆինանսավորման առումով, քանի որ պահպանողական անդամները մեզ համար դժվարացնում էին օրինագծի ընդունումը, բայց մենք դա արեցինք», – ասել է Ջո Բայդենը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև Ուկրաինային 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։
«Դուք չեք հանձնվում և շարունակում եք պայքարել այնպես, որ զարմանալի է: Մենք չենք պատրաստվում լքել ձեզ»,- ասել է Բայդենը։