Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում սխալմամբ Վոլոդիմիր Զելենսկիին անվանել է «նախագահ Պուտին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ներկայացնելիս սխալմամբ նրան անվանել է «նախագահ Պուտին»։
«Եվ հիմա ես կցանկանայի խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, ով ունի այնքան համարձակություն, որքան վճռականություն: Տիկնայք և պարոնայք, «նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը ուղղել է իր սխալը Զելենսկու խոսափողի մոտ գալուց քիչ առաջ։
«Նախագահ Պուտին. Նախագահ Զելենսկի: Ես այնքան կենտրոնացած եմ Պուտինին հաղթելու վրա…»,- հավելել է Բայդենը։