Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին կհյուրընկալի հուլիսի 10-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հուլիսի 10-ին, Սպիտակ տանը կհյուրընկալի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերին։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին։
«Չորեքշաբթի օրը նախագահն այստեղ՝ Սպիտակ տանը, կանցկացնի իր առաջին երկկողմանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նախագահը կհանդիպի նաեւ դաշինքի 32 անդամների հետ»,- ասել է Քիրբին։
Բացի այդ, այս շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։ Այնուհետև Բայդենը կհյուրընկալի միջոցառում, որին կմասնակցեն Վլադիմիր Զելենսկին և գործընկերները, որոնք ստորագրել են անվտանգության երկկողմ համաձայնագրեր Ուկրաինայի հետ։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու, ուկրաինական քաղաքները պաշտպանելու համար ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները մի քանի հայտարարություններ կունենան գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի դաշինքը կհայտարարի Ուկրաինայի հետ ռազմական և քաղաքական գործընկերության ամրապնդման կարևոր նոր քայլերի մասին»,- հավելել է Ջոն Քիրբին։