ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Թել Ավիվ։ Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում Սպիտակ տան հիման վրա։
Ամերիկայի նախագահը Հորդանանում Եգիպտոսի և Պաղեստինի առաջնորդների հետ պետք է մասնակցեր գագաթնաժողովին, սակայն Գազայի կենտրոնում հիվանդանոցի պայթյունի պատճառով Հորդանանի թագավորը չեղյալ է հայտարարել գագաթնաժողովը։ Ըստ այդմ՝ Բայդենն այժմ կայցելի միայն Թել Ավիվ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը Իսրայել այցի ընթացքում «կստանա համապարփակ տեղեկատվություն պատերազմի նպատակների և ռազմավարության մասին»։