ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կայցելի Իսրայել,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Իսրայել այցի ընթացքում Բայդենը համապարփակ տեղեկատվություն կստանա պատերազմի նպատակների ու ռազմավարության մասին»,- ասել է Բլինկենը։
Ըստ պետքարտուղարի՝ Բայդենը Իսրայելից կլսի, թե ինչպես պետք է գործողություններ իրականացնել այնպես, որ նվազագույնի հասցվի քաղաքացիական զոհերը և թույլ տա մարդասիրական օգնությունը հասնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչներին: