Ջո Բայդենը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին այս տարի կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը կկարգավորի երկու երկրների հարաբերությունները
Հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ դուք համարձակորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ճանապարհը, կոչ եմ անում Ձեզ այս տարի կնքել համաձայնագիրը Ադրբեջանի հետ,- ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած նամակում նշվում է, որ ողջունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն առաջընթացը խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կկարգավորի երկու երկրների հարաբերությունները։ Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ոչ միայն կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը, այլև կվերափոխի ողջ հարավկովկասյան տարածաշրջանը։ Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների լրացումը պահանջում է հաստատակամություն, ստեղծագործականություն և փոխզիջում: Հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ դուք համարձակորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ճանապարհը, և ես ձեզ կոչ եմ անում Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքել այս տարի։ Իմ վարչակազմը, ինչպես դուք, պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»,- ասված է Ջո Բայդենի նամակում։