Ջո Բայդենը կոչ է անում Կոնգրեսին հնարավորինս շուտ 33 միլիարդ դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային

20:25, 28.04.2022

Ես հենց նոր ստորագրեցի Կոնգրեսի համար փաստաթուղթ՝ գտնելու կարևոր տնտեսական և հումանիտար օգնություն՝ աջակցելու Ուկրաինային պայքարել Պուտինի ագրեսիայի դեմ, – այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այսօր կայացած ճեպազրույցում։

Նա ասել է, որ Ուկրաինան այժմ օգնության կարիք ունի, և այս պայքարի արժեքը էժան չէ։

«Սա մեզ պետք է ազատության համար պայքարող Ուկրաինային աջակցելու համար։ Չափազանց կարևոր է, որ այս ֆինանսավորումը հաստատվի և հաստատվի որքան հնարավոր է շուտ: Այս պայքարի արժեքը էժան չէ, թեև ագրեսիային հանձնվելը մեզ ավելի թանկ կարժենա: Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա։ Մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Ինչպես Պուտինը որոշեց սկսել այս դաժան ներխուժումը, նա կարող էր վերջ դնել այս դաժան ներխուժմանը», – ասել է Բայդենը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ-ի նախագահը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային 33 մլրդ դոլարի օգնության փաթեթ հատկացնել ռազմական և հումանիտար աջակցության համար։

Նմանատիպ