Ջո Բայդենը կչեղարկի Աֆղանստանի՝ ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակը

11:09, 07.07.2022

ԱՄՆ-ի նախագահը չեղյալ կհայտարարի Աֆղանստանի՝ ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակը։ Այս մասին տեղեկություն կա Սպիտակ տան կայքում։

Նախագահն այս նախաձեռնությամբ դիմում է Ներկայացուցիչների պալատին։

«Ես հայտարարում եմ Աֆղանստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գլխավոր դաշնակից լինելուց հետ կանչելու իմ մտադրության մասին»,- ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում։

Աֆղանստանը ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների ցուցակում է ՆԱՏՕ-ից դուրս 2012 թվականից։ ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս եկավ 2021 թվականի օգոստոսին, որից հետո իշխանության եկավ «Թալիբան» շարժումը։

Նմանատիպ