Ջո Բայդենը կարգադրել է արգելել ԱՄՆ դոլլարի թղթադրամների և շքեղության իրերի արտահանումը, վաճառքն ու մատակարարումը Ռուսաստան
Ջո Բայդենը կարգադրել է արգելել ԱՄՆ դոլլարի թղթադրամների և շքեղության իրերի արտահանումը, վաճառքն ու մատակարարումը Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է արձակել Ռուսաստան ԱՄՆ դոլարի թղթադրամների և շքեղության իրերի արտահանումն ու վաճառքն արգելելու մասին։

Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ դոլարային թղթադրամների արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի Դաշնության կառավարություն կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի արգելվում է ԱՄՆ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, որտեղ էլ որ լինեն: ԱՄՆ-ն արգելում է նաև շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան։

Ըստ Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում կարգելվի ռուսական արտադրության ձկան, ծովամթերքի, ալկոհոլային և ոչ արդյունաբերական ադամանդների, ինչպես նաև ապրանքների ներմուծումը, որոնք որոշվում են պետական և Առևտրի դեպարտամենտների կողմից՝ միմյանց հետ խորհրդակցելով։

Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը կզրկվի արտոնյալ առեւտրային գործընկերոջ կարգավիճակից։