Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է ԱՄՆ հատուկ ծառայությունների մուտքը ԵՄ քաղաքացիների անձնական տվյալներին
Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է ԱՄՆ հատուկ ծառայությունների մուտքը ԵՄ քաղաքացիների անձնական տվյալներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է ԱՄՆ հատուկ ծառայությունների մուտքը ԵՄ քաղաքացիների անձնական տվյալներին։

Ըստ Սպիտակ տան՝ հրամանը նախատեսում է նաև Արդարադատության նախարարությունում ստեղծել տվյալների պաշտպանության նոր դատարան, որը կվերահսկի, թե ինչպես են ԱՄՆ հատուկ ծառայությունները ստանում և օգտագործում տեղեկատվություն։

Բացի այդ, նախագահի հրամանը պահանջում է, որ ԱՄՆ հետախուզական մարմինները տվյալներ հավաքեն միայն «ազգային անվտանգության հատուկ, սահմանված նպատակների համար»:

Նշված փաստաթուղթը յուրատեսակ քայլ է համարվում ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նոր անդրատլանտյան համաձայնագրի ավարտին, որը պետք է ստորագրվի 2023 թվականի մարտին։