ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հնդկաստանի ղեկավարի այցն Ուկրաինա։ Այս մասին տեղեկություն է տարածում Սպիտակ տունը։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել Մոդիին Լեհաստանին և Ուկրաինային ուղղված խաղաղ ուղերձների և Ուկրաինային մարդասիրական աջակցության համար։ Երկու ղեկավարներն էլ հաստատել են, որ իրենք աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։
Բայդենն ու Մոդին ընդգծել են իրենց անսասան հանձնառությունը՝ համատեղ աշխատելու՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու համար:
Տեղեկության համար՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 23-ին ժամանել է Ուկրաինա։ Սա Հնդկաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն էր Ուկրաինա անկախության հռչակումից հետո։ Ուկրաինա կատարած այցից առաջ Մոդին այցելել է Լեհաստան և հանդիպել վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։