Ջո Բայդենը հայտարարում է, որ պատերազմից հետո Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է կառավարվի Պաղեստինի իշխանությունների կողմից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ Գազայի հատվածը և Հորդանան գետի Արևմտյան ափը պատերազմից հետո պետք է կառավարեն Պաղեստինի իշխանությունները։
«Քանի որ մենք ձգտում ենք խաղաղության, Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է միավորվեն մեկ միասնական կառավարման կառույցի ներքո, ի վերջո՝ կրկին ակտիվացած Պաղեստինի ինքնավարության ներքո, քանի որ մենք՝ բոլորս աշխատում ենք երկու պետությունների լուծման ուղղությամբ», – հայտնել է Բայդենը:
Միաժամանակ, ամերիկյան նախագահը նշել է, որ Գազայից պաղեստինցիների հարկադիր տեղահանում, ինչպես նաև պաշարում կամ շրջափակում չպետք է լինի։
«Ես ընդգծել եմ իսրայելցի առաջնորդներին, որ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ ծայրահեղական բռնությունները պետք է դադարեցվեն և որ բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բայդենը։