Ջո Բայդենը հայտարարում է, որ իր վարչակազմը հետաքննում է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպը
Ջո Բայդենը հայտարարում է, որ իր վարչակազմը հետաքննում է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Մենք հիմա տեղեկությունը ճշտում ենք։ Տեղի ունեցածի երկու հակասական վարկած կա։ Ես դեռ պատասխան չունեմ»,- ասել է Բայդենը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք միջադեպը կազդի բանակցությունների վրա, ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնել, որ շուտով կարող է պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների վերաբերյալ և հնարավոր հրադադարի մասին:

«Հույս միշտ կա»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածի հյուսիսային հատվածում մարդասիրական օգնության բաշխման միջադեպի ժամանակ զոհվել է 104 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 760-ը։ Միջադեպի մանրամասները դեռ չեն նշվում։