Ջո Բայդենը հայտարարել է, որ Մեծ Յոթնյակի հետ արգելելու են Ռուսաստանից ոսկու ներմուծումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Մեծ Յոթնյակի հետ արգելելու են Ռուսաստանից ոսկու ներմուծումը: Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ում։
«ԱՄՆ-ն աննախադեպ գին է պարտադրել Պուտինին, որպեսզի նրան զրկի Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ եկամուտներից։ Մենք G7-ի հետ միասին արգելում ենք ռուսական ոսկու ներմուծումը, խոշոր արտահանումները, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում Ռուսաստան»,- գրել է Բայդենը։
G7 երկրների ղեկավարները հանդիպում են Գերմանիայի Բավարիայի շրջանում։ Գագաթնաժողովին անդամ երկրների հետ միասին կմասնակցեն նաև Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Արգենտինայի, Սենեգալի և Ինդոնեզիայի առաջնորդները։