Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը կկորցնի համաշխարհային աջակցությունը Գազայի ռմբակոծման պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը կկորցնի համաշխարհային աջակցությունը Գազայի ռմբակոծման պատճառով։
«Իսրայելի անվտանգությունը կարող է կախված լինել ԱՄՆ-ից, սակայն այժմ նա ավելի շատ աջակիցներ ունի, քան միայն Միացյալ Նահանգները: Նա ունի Եվրամիություն, ունի Եվրոպա, ունի աշխարհի մեծ մասը, բայց նրանք սկսում են կորցնել այդ աջակցությունը Գազայի ռմբակոծմամբ»,- ասել է Ամերիկայի նախագահը։
Բայդենը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հարցեր չկան, և որ Իսրայելն «ունի բոլոր իրավունքներն» անելու դա։