Ջո Բայդենը հայտարարել է նախագահական նախաձեռնության մասին, որն աջակցելու և ամրապնդելու է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում
ԱՄՆ-ում բացվել է Ջո Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության գագաթնաժողովը, որը կանցկացվի երկու օրով՝ վիրտուալ ռեժիմով։ Գագաթնաժողովին հրավիրված են 110 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Վրաստանի նախագահը։
Ըստ Սպիտակ տան՝ գագաթնաժողովին համաշխարհային առաջնորդները քննարկելու են 21-րդ դարում ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները։
Գագաթնաժողովի բացման խոսքում Նախագահ Բայդենը հայտարարեց նախագահական նախաձեռնության մասին, որն ուղղված է ժողովրդավարության վերականգնմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում:
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահական նախաձեռնությունը ԱՄՆ-ի կառավարության ջանքերն է՝ աշխատելու կառավարական և ոչ կառավարական գործընկերների հետ՝ ժողովրդավարությունը պաշտպանելու, աջակցելու և ամրապնդելու համար: Նախագահի այս նախաձեռնությամբ հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 424,4 մլն դոլար։
Ինչպես նշվեց, այս գումարը կօգտագործվի գլոբալ ազատ և անկախ լրատվամիջոցներին աջակցելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական բարեփոխումների աջակցության, ժողովրդավարության համար տեխնոլոգիաների զարգացման և ազատ և արդար ընտրությունների և քաղաքական գործընթացների պաշտպանության համար:
Վրաստանի նախագահը ելույթ է ունենում Վիրտուալ ժողովրդավարության գագաթնաժողովում, որը նախաձեռնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդընը։