ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կժամանի Գերմանիա։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթեր»-ը՝ հիմնվելով Գերմանիայի կառավարության աղբյուրների վրա։
ԱՄՆ նախագահը պաշտոնական հանդիպումներ կունենա կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Ըստ Spiegel-ի՝ բանակցությունները վերաբերելու են Ուկրաինային ու Մերձավոր Արևելքին։
Ավելի վաղ Ջո Բայդենի այցը Գերմանիա հետաձգվել էր «Միլթոն» փոթորկի պատճառով։ Բայդենի՝ Գերմանիա կատարած ի սկզբանե ծրագրված այցի շրջանակներում նախատեսվում էր Ուկրաինայի օգնության խմբի հանդիպում անցկացնել «Ռամշտեյնի» ձևաչափով։