Ջո Բայդենը ևս մեկ անգամ կոչ է անում Իսրայելին և Հեզբոլլահին դադարեցնել կրակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին և Հեզբոլլահին կոչ է արել դադարեցնել կրակը։
Լրագրողը հարցրել է ամերիկացի նախագահին, թե արդյոք նա տեղեկություն ունի՞ Իսրայելի կողմից Լիբանանում ցամաքային գործողության հնարավոր մեկնարկի մասին, և ի՞նչ է մտածում դրա մասին։
«Ես ավելին գիտեմ, քան դուք կարող եք իմանալ: Ինձ համար ավելի ընդունելի է, որ կանգ առնեն։ Մենք հիմա պետք է հասնենք հրադադարի»,- ասել է Ջո Բայդենը