Ջո Բայդենը և Քիր Սթարմերը քննարկում են Ուկրաինային ռուսական տարածքի խորքերը հարվածելու թույլտվությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննարկում են Ուկրաինային Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու թույլտվություն տալու հարցը։
Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Բայդենն ու Սթարմերը կհանդիպեն սեպտեմբերի 13-ին։
«Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ուրբաթ օրը կքննարկի Ուկրաինային Ռուսաստանի տարածքում հեռահար զենքով հարվածներ հասցնելու իրավունքը»,- ասել է Բլինկենը։
Բլինկենը նաև հայտարարել է, որ ինքը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին վաղը՝ սեպտեմբերի 11-ին, համատեղ կայցելեն Կիև։ Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան ակտիվորեն կոչ է անում իր դաշնակիցներին վերացնել Ռուսաստանի խորքում հեռահար զենքի կիրառման բոլոր սահմանափակումները: