Ջո Բայդենը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը
Ջո Բայդենը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը։

«Նրանք ընդգծել են ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը և երկարաժամկետ հրադադարի համաձայնագրի կնքումը, որը կմեծացնի մարդասիրական օգնության առաքումը Գազա»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Կողմերը նաև նշել են տևական խաղաղության անհրաժեշտությունը, որը ներառում է ճանապարհ դեպի պաղեստինյան պետություն՝ Իսրայելի անվտանգության երաշխիքներով:
Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել թագավոր Աբդալլահ Երկրորդին իր ջանքերի համար։

Աբդուլլահ Երկրորդը նախազգուշացրել է Բայդենին, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա, որտեղ ապրում են 1,4 միլիոն ներքին տեղահանված պաղեստինցիներ, սպառնում է նոր կոտորածով: