ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կժամանեն ԱՄՆ-Մեքսիկա սահման։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ըստ հրապարակման՝ սահման այցը Բայդենին հնարավորություն կտա ընտրողներին համոզել, որ նա լրջորեն է վերաբերվում միգրացիոն քաղաքականությանը, իսկ Թրամփի համար դա ևս մեկ հնարավորություն է ուշադրության կենտրոնում պահելու այն հարցը, որը եղել է իր քաղաքական կարիերայի հիմնական առանցքը։ .
Սպիտակ տան տվյալներով՝ նախագահ Բայդենը կայցելի Բոունսվիլ, իսկ Թրամփը՝ Eagle Pass։
Թրամփն ու հանրապետականները քննադատել են Բայդենին՝ ասելով, որ դա շատ քիչ է՝ հաշվի առնելով այն, ինչ Բայդենը մինչ այժմ կարողացել է անել ներգաղթային քաղաքականության վերաբերյալ, և համարելով, որ դա չափազանց ուշ է սահմանին հասնելու համար: Նաև, ըստ նրանց, օրինագիծը, որը վերաբերում էր միգրացիոն քաղաքականության խստացմանը, և որին դեմոկրատները պաշտպանում էին, լավագույն դեպքում անարդյունավետ կլիներ։
Ինչպես գրում է «BBC»-ն, Տեխաս կատարած այցը նախընտրական բանավեճի հիմնական թեմայի միայն սկիզբն է, որը, ըստ նրանց, լինելու է ներգաղթային քաղաքականությունը։ «Բի-Բի-Սի»-ն նշում է, որ դեռ ժամանակ կա քաղաքական դաշտը փոխելու համար, թեպետ հարցումների համաձայն՝ Թրամփն առավելություն ունի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։