Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով խոսել են Գազայում տիրող իրավիճակի մասին
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։
Բայդենի հետ 45 րոպեանոց հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել, որում նա նշել է, որ երկու առաջնորդները խոսում են Իսրայելի հավատարմության մասին պատերազմի բոլոր նպատակներին:
«Այս երեկո ես խոսել եմ նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք քննարկել ենք պատերազմի վերջին զարգացումները, այդ թվում՝ Իսրայելի հանձնառությունը հասնելու իր բոլոր պատերազմական նպատակներին. վերացնել Համասը, ազատել մեր բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար՝ միաժամանակ տրամադրելով մարդասիրական օգնություն՝ օգնելով հասնել այդ նպատակներին», – ասում է Նեթանյահուն։
Սա առաջնորդների առաջին հեռախոսազրույցն էր փետրվարի 15-ից ի վեր։