ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին «պարտվող» է անվանել։ Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում էր Հարավային Կարոլինայի ընտրողների հետ, որտեղ նա մի քանի անգամ քննադատել էր Դոնալդ Թրամփին իր ելույթի ժամանակ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների համար։
«Դոնալդ Թրամփը, երբ նա գերագույն գլխավոր հրամանատար էր, հրաժարվեց այցելել Փարիզի ծայրամասում գտնվող ամերիկյան զոհված հերոսների գերեզմանատունը՝ այդ հերոսներին անվանելով, մեջբերում եմ՝ հիմարներ և «պարտվողներ»։ Նա իսկապես դա ասաց։
Ինչպե՞ս է նա համարձակվում դա ասել: Ինչպե՞ս է նա համարձակվում ասել իմ որդու և մյուս սպաների մասին։ Ես նրանց անվանում եմ հայրենասերներ։ Միակ «պարտվողը», որը ես տեսնում եմ, Դոնալդ Թրամփն է»,- ասել է Բայդենը։