Ջո Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կանցկացնի ժողովրդավարության գագաթնաժողով, որին հրավիրված է նաև Վրաստանը
Ջո Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կանցկացնի ժողովրդավարության գագաթնաժողով, որին հրավիրված է նաև Վրաստանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դեկտեմբերի 9-10-ը կանցկացնի ժողովրդավարության գագաթնաժողով, որին հրավիրված է նաեւ Վրաստանը։

Ըստ տեղեկությունների, գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ռեժիմով, որին կմասնակցեն հրավիրված կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի օրակարգում կլինեն աշխարհում ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները։