Ջո Բայդենը չնայած արգելքին նախընտրական քարոզարշավի համար կօգտվի Tik-Tok-ը
Ջո Բայդենը չնայած արգելքին նախընտրական քարոզարշավի համար կօգտվի Tik-Tok-ը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի համար կօգտվի Tik-Tok-ը, չնայած այն հանգամանքին, որ նա բազմիցս մտահոգություն է հայտնել այս հարթակի անվտանգության վերաբերյալ և արգելել դրա օգտագործումը դաշնային ոլորտում։

Նախագահի օգնականներն ասում են, որ Բայդենն անձամբ չի գրանցվելու TikTok-ում, ինչպես նաև նրա վարչակազմի մյուս անդամները: Կա BidenHQ հաշիվ, որը ղեկավարում է Բայդենի թիմը, այս կերպ նրանք կփորձեն շահել հատկապես երիտասարդ ամերիկացիների սրտերը։

Tik Tok-ի առաջին գրառման մեջ Բայդենը խոսում է Super Bowl-ի մասին։

Բայդենի քարոզարշավի ներկայացուցիչները նշել են, որ իրենք հետևում են անվտանգության միջոցառումներին, սակայն չեն նշել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Բայդենն արգելել էր դաշնային կառավարության գրեթե չորս միլիոն աշխատակիցներին օգտագործել Tik-Tok-ը, ովքեր գտնվում էին դաշնային ծառայությունների հաշվեկշռում։ Սրա պատճառը անվտանգության միջոցառումներն էին։