Ջո Բայդենը Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ չի արել ձեռնպահ մնալ Գազա մտնելուց
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ չի արել ձեռնպահ մնալ Գազա մուտք գործելուց,- հայտնում է «CNN»-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Հեռուստաընկերության տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյային հայտնի են երկու ղեկավարների հեռախոսազրույցի մանրամասները։
«CNN»-ի տեղեկություններով՝ սա երկու երկրների ղեկավարների երրորդ հեռախոսազրույցն է՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո։
Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Իսրայելին աջակցելու, գործընկերների և դաշնակիցների հետ ջանքերը համակարգելու հարցեր, որոնք պետք է հնարավորություն տան Իսրայելին պաշտպանել ահաբեկչությունից։