Ջո Բայդենը ASEAN-ի ղեկավարների հետ առաջին գագաթնաժողովին հայտարարել է ԱՄՆ և 10 երկրներից բաղկացած դաշինքի նոր հարաբերությունների սկիզբը

10:46, 14.05.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) ղեկավարների հետ Վաշինգտոնում կայացած առաջին գագաթնաժողովում ասել է, որ սա «նոր դարաշրջանի» սկիզբն է Միացյալ Նահանգների և 10 ազգից բաղկացած դաշինքի միջև հարաբերություններում։

Բայդենն ասել է, որ աշխարհի մեծ պատմությունը կգրվի ASEAN-ի երկրներում առաջիկա 50 տարիների ընթացքում, և պաշտոնական Վաշինգտոնի հարաբերություններն այդ պետությունների հետ առաջիկա տարիներին և տասնամյակներում են:

«Մենք մտնում ենք նոր դարաշրջան՝ նոր դարաշրջան ԱՄՆ-ASEAN հարաբերություններում»,- ասել է Բայդենը։

ASEAN խմբի մեջ մտնում են Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանմարը, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը և Վիետնամը:

Նմանատիպ