Ջո Բայդեն. Եթե Միացյալ Նահանգները չգործեր, Եվրոպայում քաոս կտիրեր
Եթե Միացյալ Նահանգները չգործեր, Եվրոպայում քաոս կտիրեր, – ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Associated Press»-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Ուկրաինայի պաշտպանությունը կունենա իր գինը, և դա արդեն արտահայտվել է վառելիքի թանկացմամբ։
«Ես ասել եմ, որ օգնելով Ուկրաինային, կազմակերպելով ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնելու համար, մենք ստիպված կլինենք վճարել ամեն ինչի համար։ Այս ամենն ինչ անվճար չի լինի, բայց մենք ընտրություն ունեինք, ոչինչ չանել ու դա ավելի վատ կլինր։ Եթե Պուտինը մտներ Ուկրաինա, օկուպացներ Ուկրաինան և Բելառուսը, դա սպառնալիք կլիներ ՆԱՏՕ-ի համար, և ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ»,- ասել է Բայդենը։
Նա ասաց, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս երբեք չի առաջնորդվել «քաղաքական գոյատևման» նպատակով:
«Ես առաջնորդվում եմ երկրի շահերով։ Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ՆԱՏՕ-ն՝ ամենահզոր դաշինքը, պարզապես անտեսեր ռուսական ագրեսիան, երբ ավելի քան 100 000 զինվորականներ հատումեն Ուկրաինայի սահմանը՝ գրավելու և արմատախիլ անելու ողջ ազգի մշակույթը: Ի՞նչ կլիներ հետո։ Ի՞նչ պետք է անեինք հետո»,- ասել է Բայդենը։
Ըստ Բայդենի, եթե ԱՄՆ-ը չգործեր Եվրոպայում, քաոս կսկսվեր։
«Մենք ռուսների համար առաջ շարժվելու հնարավորություն կտեսնեինք։ Դուք արդեն տեսել եք, թե ինչ են անում Բելառուսում։ Ինչ կլիներ շրջակա երկրներում: Ինչ կլիներ Լեհաստանում և Չեխիայում և ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներում։ Լսեցիք Պուտինի բերած պատճառը, որ նա մտնելու է Ուկրաինա, քանի որ ուզում էր, որ նրանք չմտնեն ՆԱՏՕ»,- ասել է Բայդենը։