Ջո Բայդեն. Եթե Դոնալդ Թրամփը չկարողանա հասնել Օվալաձև գրասենյակ, ապա կա միայն մեկ ճանապարհ՝ քվեատուփը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սոցցանցում արձագանքում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված քրեական գործով երդվյալ ատենակալների որոշմանը։
«Եթե Դոնալդ Թրամփը չի կարողանում մոտենալ Օվալաձև աշխատասենյակին, ապա միայն մեկ ճանապարհ կա՝ քվեատուփի մոտ»,- գրառել է Բայդենը սոցցանցում։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը, երդվյալ ատենակալների դատավճիռը անվանել է «խայտառակություն» և «կեղծված», իսկ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ասել է, որ գործի վրա ազդել է Բայդենի վարչակազմը։ «Մարդիկ իրական դատավճիռը կկայացնեն նոյեմբերի 5-ին»,- ասել է Թրամփը։
Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քրեական մեղադրանքով։ Թրամփին մեղադրել են ֆինանսական փաստաթղթեր կեղծելու մեջ։ Երկօրյա քննարկումներից հետո երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 մեղադրանքներում։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին։