Ջո Բայդեն. Եթե Ամենակարող Աստված իջներ երկիր և ասեր ինձ դուրս մնամ նախագահի պաշտոնի համար պայքարից, ես կարող էի, բայց Աստված երկիր չի իջնի
«Եթե Ամենակարող Աստված իջնի երկիր և ասի, որ դուրս մնամ նախագահական մրցապայքարից, ես կարող եմ դա անել, բայց Ամենակարող Աստված երկիր չի իջնի»,- ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին. «Եթե համոզեն, որ նա չի կարող հաղթել Թրամփին, անկախ նրանից՝ ընտրական մարաթոնն ընդհատվի, թե ոչ»։
«Ես ինքս ինձ համոզեցի երկու բանում, որ ես ամենաորակյալ մարդն եմ և գիտեմ՝ ինչպես հաղթել Թրամփին, ինչպես հասնել արդյունքների», – ասել է Բայդենը։
Նույն հարցազրույցում Բայդենը հրաժարվել է «ճանաչողական թեստ» հանձնել և դրա արդյունքները հրապարակել։ Նրա խոսքով՝ ինքը «ճանաչողական թեստը» անցնում է գործնականում ամեն օր, երբ աշխատում է Սպիտակ տանը։
ԱՄՆ ներկայիս նախագահը նշեց նաեւ, որ առաջին հեռուստաբանավեճում իր անհաջող ելույթի պատճառը հյուծվածությունն ու մրսածությունն էր։
Ինչպես գրում է «BBC»-ն, «ABC»-ին տված 22 րոպեանոց հարցազրույցում ԱՄՆ նախագահի ելույթն ավելի պարզ էր, քան Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ժամանակ, թեպետ Բայդենի ձայնը դեռ թույլ էր։
Տեղեկատվության համար, հեռուստաբանավեճից հետո Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ և դոնորներ Բայդենին կոչ են արել չեղարկել նախագահական մարաթոնը, ինչից նա հրաժարվել է։