Ջո Բայդեն. Ես վստահ եմ, որ ԱՄՆ ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց չգիտեմ, թե արդյոք կլինեն խաղաղ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով ինքը վստահ չէ, որ նախագահական ընտրությունները կանցնեն խաղաղ։
«Վստահ եմ, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց չգիտեմ՝ կանցնեն խաղաղ, թե՞ ոչ։ Այն, ինչ ասաց Թրամփը և այն, ինչ նա ասաց անցյալ անգամ, երբ նրան դուր չեկան ընտրությունների արդյունքները, շատ վտանգավոր էին», – ասել է Բայդենը։