Ջո Բայդեն. Ես կցանկանայի հայտնել իմ ամբողջական աջակցությունը և ներկայացնել, որ Քամալա Հարիսը լինի մեր կուսակցության նախագահի թեկնածուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կաջակցի փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին Բայդենը գրում է սոցցանցում։
Նրա խոսքով՝ Քամալա Հարիսին փոխնախագահ ընտրելը լավագույն որոշումն էր, և նա լիովին պաշտպանում է Հարիսի թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում։
«Իմ գործընկեր դեմոկրատներ, ես որոշել եմ չառաջադրվել և իմ ողջ ուժերը կենտրոնացնել նախագահի իմ պարտականությունների վրա իմ մնացած ժամկետի ընթացքում: Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումը եղել է Քամալա Հարիսին փոխնախագահ ընտրելը։ Եվ դա իմ երբևէ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ցանկանում եմ իմ ամբողջական աջակցությունը հայտնել և Քամալային ներկայացնել որպես մեր կուսակցության թեկնածու։ Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին: Եկեք դա անենք»,- գրել է Ջո Բայդենը սոցցանցում։
Երեկ հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը հանում է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններից։