Ջո Բայդեն. Ուկրաինային օգնության կրճատումը բացարձակ խելագարություն է
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինային օգնություն տրամադրելուց հրաժարվելը հակասում է ԱՄՆ-ի ազգային շահերին։ Ինչպես նշում է նախագահը, իր վարչակազմը կհասնի Ուկրաինայի համար միջոցների հատկացմանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի խոսքով, Ուկրաինայի մոտ սպառվում են միջոցները և գտնվում է ծանր վիճակում։
«Մենք կարող ենք ստանձնել Ուկրաինայի պարտության պատասխանատվությունը, եթե չկարողանանք ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային»,- ասել է Յելենը։
Նշենք, որ դեմոկրատները ծրագրում են այսօր Սենատ ներկայացնել ազգային անվտանգության ֆինանսավորման վերանայված փաթեթը։ 111 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրից 15 միլիարդը նախատեսված է Ուկրաինային օգնելու համար։