Ջո Բայդեն. Սաուդյան Արաբիան և արաբական այլ երկրներ պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը
Ջո Բայդեն. Սաուդյան Արաբիան և արաբական այլ երկրներ պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Սաուդյան Արաբիան և արաբական այլ երկրներ պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բայդենը խոսել է տեսախցիկների հետևում կայացած հանդիպմանը։

«Ես հիմա չեմ խորանա մանրամասների մեջ, բայց ես աշխատում եմ սաուդցիների և արաբական մյուս բոլոր երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Հորդանանի և Կատարի հետ։ Նրանք պատրաստ են առաջին անգամ ամբողջությամբ ճանաչել Իսրայելը»,- ասել է Բայդենը։

Ջո Բայդենը կրկնել է Գազայի հետպատերազմյան ծրագրերի և երկու պետությունների լուծման կոչերը:

«Չափազանց շատ իսրայելցիներ և պաղեստինցիներ անմեղ զոհեր են։ Պաղեստինցիների համար մենք պետք է ավելի շատ սննդամթերք, դեղորայք ու պաշար ունենանք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Սակայն, ըստ Բայդենի, չպետք է մոռանալ, որ Իսրայելի գոյությունը վտանգի տակ է։