Ջո Բայդեն. Ռուսաստանը պետք է վտարվի Մեծ քսանյակի կազմից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վտարվի Մեծ քսանյակի կազմից։
Ինչպես Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովից հետո ասել է Ջո Բայդենը, եթե մյուս երկրները չհամաձայնեն Ռուսաստանին վտարելուն, Ուկրաինային հնարավորություն կտրվի մասնակցել հանդիպմանը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանին պետք է դուրս մղել Մեծ քսանյակից, բայց դա կախված է քսանյակի երկրներից, մենք այսօր քննարկել ենք այդ հարցը, ներկայացրել ենք այն հնարավորությունները, որոնք պետք է անել։ Եթե Ինդոնեզիան և այլ երկրները համաձայնեն, կարող ենք Ուկրաինային ներկա գտնվելու հնարավորություն տալ»,- ասել է Բայդենը: