Ջո Բայդեն. Պուտինը ցանկանում է ամբողջությամբ հպատակեցնել Ուկրաինան, նա ցանկանում է ջնջել այն քարտեզից, նա կանգ չի առնի Ուկրաինայի վրա, մի սխալվեք, Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին
Ջո Բայդեն. Պուտինը ցանկանում է ամբողջությամբ հպատակեցնել Ուկրաինան, նա ցանկանում է ջնջել այն քարտեզից, նա կանգ չի առնի Ուկրաինայի վրա, մի սխալվեք, Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին

Այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ինչպես նշել է Բայդենը, ՆԱՏՕ-ի բնավորությունը սկզբունքորեն ժողովրդավարական է և միշտ կլինի:

«Ամերիկացիների ճնշող երկկուսակցական մեծամասնությունը հասկանում է, որ ՆԱՏՕ-ն մեզ բոլորիս ավելի ապահով է դարձնում: Ամերիկացի ժողովուրդը հասկանում է, թե ինչ կլիներ, եթե չլիներ ՆԱՏՕ-ն։ Պատմության այս պահը պահանջում է մեր հավաքական ուժը: Պուտինը ցանկանում է ամբողջությամբ ենթարկել Ուկրաինային, նա ցանկանում է վերջ տալ ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել ուկրաինական մշակույթը և ջնջել Ուկրաինան քարտեզից։ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի վրա. Մի սխալվեք, Ուկրաինան կարող է, և Ուկրաինան կկանգնեցնի Պուտինին»,- ասել է Բայդենը։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը և ևս չորս երկրներ՝ Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իտալիան, մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինային կտրամադրեն «հավելյալ մարտավարական հակաօդային պաշտպանության համակարգեր»։