Ջո Բայդեն. Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային
«Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մեր ժամանակի մարտահրավերը մեզ հիշեցնում է մեր՝ որպես երկիր, պատասխանատվության մասին՝ օգնել միմյանց արդար և տևական խաղաղություն առաջ մղելու համար, աջակցել դրան արտերկրում : ԱՄՆ-ը ոչ միայն աղոթում է խաղաղության համար, այլև աշխատում է այն պահպանելու ամբողջ աշխարհում»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի խաղաղության, անվտանգության և արժանապատվության ապահովման ուղղությամբ։
Միաժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ապահովելու ուկրաինացի ժողովրդի խաղաղությունը ռուսական ագրեսիայի պայմաններում, Վաշինգտոնը պետք է շարունակի աջակցել Կիևին։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղությունն ու անվտանգությունն ու արժանապատվությունն ապահովելու համար։ Ես դա անում եմ օր ու գիշեր: Ինչպես ձեզնից շատերը այս սենյակում, ես աշխատում եմ մեր պատանդներին տուն բերելու, հումանիտար ճգնաժամի մեղմացման և Գազայի և Իսրայելի խաղաղություն հաստատելու համար, երկու պետությունների միջև կայուն խաղաղություն: Մենք նաև աշխատում ենք Ուկրաինայի ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն և արժանապատվություն ապահովելու ուղղությամբ։ Ուկրաինացիները անհավանական խիզախություն և տոկունություն են ցուցաբերում Պուտինի ագրեսիայի դեմ:Մենք պետք է շարունակենք օգնել նրանց»,- ասել է Բայդենը։