Ջո Բայդեն. Մենք կապահովենք, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, և նաև առաջնահերթություն է Գազայում հումանիտար ճգնաժամի անհապաղ լուծումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը առաջնահերթ է համարում Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի անհապաղ լուծումը։
Բայդենի խոսքով՝ իր թիմն ուղիղ կապ ունի Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի և արաբական այլ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված ամերիկացիներին վերադարձնելու ուղղությամբ։ Ինչպես նշել է Բայդենը, նա շփվել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված ամերիկացիների ընտանիքի անդամների հետ։ Նախագահի խոսքով, իր թիմն ամեն ինչ անում է պատանդների` ընտանիքներ խաղաղ վերադարձի համար։
«Որքան շատ ենք իմանում հարձակման մասին, այնքան այն ավելի սարսափելի է դառնում։ Ավելի քան 1000 անմեղ մարդ զոհվեց, այդ թվում՝ առնվազն 27 ամերիկացի։ Այս մարդկանց ֆոնին Ալ-Քաիդան սուրբ է։ Նրանք մաքուր չարիք են։ Ես ի սկզբանե ասել եմ, որ ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է: Պետքարտուղար Բլինկենը Իսրայելում էր, իսկ այժմ այնտեղ է պաշտպանության նախարար Օսթինը։ Մենք կապահովենք, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու և այս հարձակմանը պատասխանելու համար։ Ինձ համար առաջնահերթություն է նաև Գազայում հումանիտար ճգնաժամի անհապաղ լուծումը։ Իմ հրամանով մեր թիմերն աշխատում են տարածաշրջանում, ներառյալ ուղիղ հաղորդակցությունը Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի և արաբական այլ երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի հետ»,- ասել է Բայդենը։