Ջո Բայդեն. Մենք չենք փորձում բաժանվել Չինաստանից, մենք փորձում ենք հարաբերությունները փոխել դեպի լավը, նպատակը շփման բնականոն հունին վերադառնալն է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման իր ակնկալիքներին։
Ինչպես հայտարարել է Բայդենը, իր նպատակն է վերականգնել նորմալ հաղորդակցությունը Չինաստանի հետ, այդ թվում՝ ռազմական տեսանկյունից։
«Նպատակը շփման բնականոն ընթացքին վերադառնալն է, ճգնաժամի ժամանակ կարողանալ զանգահարել և զրուցել միմյանց հետ։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր զինվորականները դեռ կապ ունեն միմյանց հետ։ Ինչպես ասացի, մենք չենք փորձում անջատվել Չինաստանից, այլ այն, ինչ մենք փորձում ենք անել, հարաբերությունները դեպի լավը փոխելն է»,- ասել է Բայդենը։
Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 15-ին։ Երկու երկրների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն Սան Ֆրանցիսկոյում խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։